HomeJobՀերթափոխի պետ

Հերթափոխի պետ

Ոլորտ: Արտադրություն Գործադիր Գործառնություն Մենեջմենթ
Դրույք: Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ: Միջին Փորձառու

Նկարագրություն

Հերթափոխի ընթացքում արտադրական բոլոր գործընթացների իրականացման ապահովում։

Արտադրական ոլորտ՝ մետաղապլաստե խողովակների, պլաստմասե դետալների արտադրություն։

Պարտականություններ

  • Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
  • Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում,
  • Հոսքագծերի տեխնիկական վիճակի վերահսկողություն և սպասարկման ապահովում,
  • Հոսքագծերի և մեխանիզմների աշխատանքային սկզբունքի լավ իմացություն, ենթականերին տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ ուղղորդում և օգնություն,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • MS Office-ի իմացություն
  • Հերթափոխային աշխատանքի պատրաստակամություն
  • Կդիտարկվեն նաև այն թեկնածուները ովքեր տեխնիկական սպասարկման ոլորտում ունեն փորձառություն և տիրապետում են MS Office-ի փաթեթին։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է, օրական 8-ժամյա աշխ․ ժամերով և ամենշաբաթյա հերթափոխությունով։ Գործում է 3 հերթափոխ։

Apply for this position

Allowed Type(s): .pdf, .doc, .docx, .rtf

© 2026 · «ԱՐԷՔՍ ԿՈ» ՓԲԸ Բոլոր իրավունքերը պաշտպանված են։ | Ք․ Երևան, Գրիբայդով 25/25 |  +37444500200  | info@arexco.am